ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովի օրակարգը նախագահներին կներկայացվի մոտակա օրերին. Բորդյուժա
20.07.2010,
14:33
ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովի օրակարգը նախագահներին կներկայացվի մոտակա օրերին. Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների նախագահների օգոստոսյան ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը պետության ղեկավարների հավանությանը կներկայացվի մոտակա օրերին, երեքշաբթի ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Նախագահների միջև պայմանավորվածություն կա, որ օգոստոսի քսանից երեսունը կանցկացվի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը։ Մենք մշակում ենք օրակարգը։ Այն մոտակա օրերին ՀՀ նախագահի, մեր մյուս ղեկավարների հավանությանը կներկայացվի, այնուհետև հարցերը վերանայման կհանվեն»,- Երևանում լրագրողներին ասաց Բորդյուժան։
Ըստ նրա՝ միանշանակ կքննարկվի Ղրղզստանի իրավիճակը։ -0-