+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական խորհրդարանի խոսնակը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս

13:54
20 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.  Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հրավերով ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ժամանակ, որը  տեղի ունեցավ նախօրեին՝ Ժնևում երրորդ համաշխարհային վեհաժողովի շրջանակներում, Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի և Կիպրոսի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են փոխհարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար:

Նա ողջունեց ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործող Հայաստան-Կիպրոս և Կիպրոս-Հայաստան պատգամավորական միջխորհրդարանական հանձնաժողովները կարևոր ներդրում կարող են ունենալ Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում համագործակցության ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:

Տնտեսական կապերը առավել զարգացնելու նպատակով Աբրահամյանն առաջարկեց կազմակերպել բիզնես ֆորումներ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի խորացումը և վերահաստատեց  Հովիկ Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Նա ողջունեց ԱԺ նախագահի՝ բիզնես ֆորում կազմակերպելու առաջարկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Գարոյանը ընդգծեց, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է և միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ  կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին