Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարին Հայաստանը ոսկե մեդալների առավելագույն քանակն է նվաճել

19.07.2010, 15:16
Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարին Հայաստանը ոսկե մեդալների առավելագույն քանակն է նվաճել

Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 16-18-ը Երևանում,  Հայաստանը ոսկե մեդալների առավելագույն քանակն է նվաճել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված մրցաշարն անցկացվել է «ՄԻԿԱ» երևանյան մարզահամալիրում՝ Խորհրդային միության երկակի հերոս, գրոհող օդաչու Նելսոն Ստեփանյանի մրցանակով։ Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Ռուսաստանից։

Հաղորդագրության համաձայն, հայկական թիմերը մրցաշարի ժամանակ յոթ ոսկե, հինգ արծաթե և 18 բրոնզե մեդալներ են ստացել։ Այնուհետև Ռուսաստանի  սամբիստներն են, նրանք հինգ ոսկե և արծաթե, ինչպես նաև երկու բրոնզե մեդալներ ունեն։ Վրաստանի մարզիկները երկու ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալներ են նվաճել, իսկ Արցախից՝ մեկ արծաթե մեդալ։

Բոլոր մրցանակակիրներին տրվեցին մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր, մրցանակների արժանացան նաև լավագույն մրցավարներն ու հաղթողների մարզիչները:

Ոսկե մեդալներ են նվաճել հայ մարզիկներ Գյումրիից Գրիգոր Մխիթարյանն ու Գոռ Մաիլյանը (48 կգ և 52 կգ), Աբովյան և Երևան քաղաքներից՝ Մհեր Կարապետյանը և Ազատ Աբրահամյանը (75 կգ և 87 կգ), ռուսական Արմավիրի ներկայացուցիչներ՝ Եգոր Մղդեսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտյոմ Պետրոսյանը և Ռուդոլֆ Ոսկանյանը (56 կգ, 65 կգ, 70 կգ և 80 կգ), վրացի մարզիկներ՝ Լուխումի Չխվամիշվիլին և Բեկա Ռատիանին (60 կգ և 81 կգ)։

Աղջիկների մեջ առաջին տեղերի արժանացել են մարզիկներ Երևանից Էմմա Բաղյանը (44 կգ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ) և Ասյա Լալազարյանը (56 կգ), ինչպես նաև Օրենբուրգի սամբիստուհի Եկատերինա Միխայելովնան (48 կգ)։

Սամբոյի մրցաշարի կազմակերպիչներն էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը: -0-