ՀՀ նախագահը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարին
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին և Խորհրդային միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարին։
«Բազմաթիվ հրավիրված երկրներից մրցաշարին կմասնակցեն երեք հավաքական Ռուսաստանից, երկուսը՝ Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի երեք հավաքական և մեկ հավաքական Արցախից»,- շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։
Ըստ նրա՝ եթե նույնիսկ Հայաստանում մրցաշարի պատրաստման և անցկացման համար ավելի քան տասը երկրներ հավաքվեին, նրանք չէին կարողանա ներկայացնել այն որակն ու ուժը, որ այդ մրցախաղում ներկայացված են Ռուսաստանի և Վրաստանի կողմից։
Մրցաշարին, որը կտևի մինչև հուլիսի 18-ը, մասնակցում են 15-16 տարեկան պատանիներն ու աղջիկները։
Նշելով, որ աշխարհի ամենաուժեղ սամբիստները վրացի և ռուս մարզիկներն են, Հայրապետյանն ասաց, որ ՀՀ հավաքականը պայքարելու է հաղթանակի համար։
Այդ կապակցությամբ Հայրապետյանը նշեց, որ այս տարի եվրոպական առաջնություններում հավաքականը 13 մեդալ է նվաճել, որոնցից ինը՝ բրոնզե, երկուսը՝ արծաթե և երկուսը՝ ոսկե։
Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի հավաքականի համար մրցաշարի հատուկ կարևորությունը՝ այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում կայանալիք աշխարհի առաջնության նախաշեմին։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ռուսական դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովն իրեն հերթին նշել է տվյալ միջոցառման նշանակությունը, որը Հայաստանի և Ռուսաստանի միջև ոչ միայն առևտրատնտեսական, մշակութային, կրթական համագործակցության, այլև սպորտի ոլորտում ավանդույթների հաստատում է նշանակում։
Մրցաշարի կազմակերպիչներն են ՀՀ օլիմպիական ազգային կոմիտեն, Սամբոյի Ֆեդերացիան և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։ -0-