ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 19-21-ը Ժնևում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, հաղորդում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Համաժողովի շրջանակում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: -0-