Երիտասարդ հայ ռեժիսորի դեբյուտային ֆիլմը նոր փորձարարական կինոյի օրինակ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ ռեժիսոր Դավիթ Էնֆենջյանը «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ժամանակ փորձարարական ժանրում առաջին անգամ ներկայացրել է «Error» ֆիլմը։
Դավիթ Էնֆենջյանի «Error» առաջին կարժամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում։
«Ֆիլմը պատկանում է նոր փորձարարական ժանրին, և նկարահանվել է շատ կարճ ժամանակահատվածում»,- լրագրողներին ասաց Էնֆենջյանը՝ խոսելով իր ֆիլմի մասին։
Ըստ ռեժիսորի, ֆիլմի հերոսը մի անգամ արթնանում է և սկսում քայլել առաստաղով։ Նրա ողջ ժամանակը շրջված է, և անգամ մահճակալն է առաստաղին հայտնվել։
Էնֆենջյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումների համար հատուկ տաղավար է ստեղծվել, որտեղ հերոսի իրերն ամրացվել են առաստաղին։
«Աշխարհը չի շրջվել։ Այն մնացել է այնպիսին, ինչիպիսին եղել է։ Մենք ինքներս ենք շրջվել»,- ավելացրեց երիտասարդ ռեժիսորը՝ վերլուծելով իր նկարահանումը։
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե ո՞րն է կինոյում ունեցած առաքելությունը, երիտասարդ ռեժիսորը նշեց, որ ցանկանում էր ցույց տալ «լույսի» և «ստվերի» հակադրությունը, ինչպես իր ժամանակին այն ցույց է տվել օպերատորական վարպետության հանգուցյալ վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը։ -0-