ՀՀ ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը հերքել է հայկական կողմի հետ Լաչինի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցի քննարկման մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:
Նշված տարածքները Հայաստանի և Ղարաբաղի միջև «միջանցք» են հանդիսանում և վերահսկվում են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից:
Նախօրեին Մամեդյարովը հայտարարել էր, որ Ալմաթիում հուլիսի 16-17-ը նախատեսված ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Նալբանդյանի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի «Լաչինի և Քելբաջարի շրջանների ազատագրման հարցը»: Նրա խոսքերով` «կողմերն այդ հարցը քննարկել են երկար տարիների ընթացքում»:
«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը», - նշվում է ուրբաթ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Նալբանդյանի հայտարարության մեջ:
Նախարարն ավելացրել է, որ այդ հարցը չի քննարկվել նաև նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում:-0-