412.18
4.03
387.5
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև ամռան վերջ հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենա. փորձագետ

14:56
14 Հուլիսի 2010

Մինչև ամռան վերջ հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենա, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ոչ Ղազախստանում կայանալիք հանդիպման ժամանակ, ոչ էլ նախագահ Մեդվեդևի Հայաստան նախատեսված այցի ընթացքում, որը, իմ կարծիքով, լինելով աշխատանքային, կանդրադառնա միայն Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության և համագործակցության ոլորտին, որևէ բան չի ակնկալվում», - ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով՝ ամռան ընթացքում ավելի շուտ ակտիվ աշխատանքի տպավորություն կստեղծվի: Վերջին իրադարձությունների՝ պետերբուրգյան հանդիպման և ղարաբաղաադրբեջանական գծում տեղի ունեցած դիվերսիայի լույսի ներքո՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները հեռանկար չունեն:

Հունիսի 18-ին ուշ երեկոյան Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներթափանցել զինված դիվերսիոն խումբ: Ծավալված մարտի արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Կան զոհեր և վիրավորներ: Ղարաբաղի կողմից զոհվել է չորս զինվոր, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել է նվազագույնը մեկ զոհ:

«Սակայն չարժե սահմանի վրա տեղի ունեցող նման միջադեպերը համարել պատերազմի սկզբի նախագուշակներ: Այդ գործողություններն ուղղված են միայն համաշխարհային հանրությանը շանտաժի ենթարկելուն, Ադրբեջանի բնակչությանը հանգստացնելուն և, բնականաբար, հայկական կողմին վախեցնելուն», - նշեց քաղաքագետը:

Նրա խոսքեորով՝ Ադրբեջանի կողմից ամենաքիչը խելամիտ չէ պատերազմ սկսելը, քանի որ այսօր դրա համար որևէ ռացիոնալ հիմնավորում չկա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ