Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում տեղական ժամանակով գիշերը ժամը երկուսին «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է երիտասարադ կինը, բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի արդյունքում «ՎԱԶ» մակնիշի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տուժածը 24-ամյա Ռիմա Մառազյանն է: Փրկարարների օգնությամբ կինը դուրս է բերել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության բրիգադին:
«Բժիշկների կողմից Ռ. Մառազյանի վիճակը գնահատվել է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-