415.57
4.67
386.18
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը. փոխնախարար

13:18
09 Հուլիսի 2010

Տարեցտարի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները Հայաստան են այցելում, ընդլայնում է իր աշխարհագրությունը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը:

««Արի տուն» ծրագիրն անցկացվում է արդեն երկրորդ տարին և ավանդական է դառնում: Հունիսի 23-ից հուլիսի 7-ն անցկացված առաջին փուլում Հայաստան է այցելել 90 երիտասարդ: Հուլիսի 9-ից մեկնարկում է երկրորդ փուլը, որի ընթացքում Հայաստան կժամանի 117 երեխա», - նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրի միայն առաջին փուլում այս տարի Հայաստան են այցելել Կանադայի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չեխիայի, Ավստրիայի մասնակիցները:

Նախորդ տարի ծրագրի շրջանակներում հայրենիք է այցելել 300 երեխա, այս տարի մասնակիցների թիվը կրկնակի ավելացել է:

«Հաջորդ տարի մենք ծրագրում ենք ավելի ընդլայնել աշխարհագրությունը և ծրագրում ներգրավել Լատինական Ամերիկայի երկրների, Ավստրալիայի երեխաներին», - նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս տարի ՀՀ պետբյուջեից «Արի տուն» ծրագրին հատկացվել է շուրջ 95 հազար դոլար, իսկ տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցների ծնողները:

«Ընտանիքները, որտեղ ապրում են երեխաները, նախապես ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացնում, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներն այցելում են նրանց տներ և համոզվում, որ այդ ընտանիքներում կան երեխաների բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նախարարությունը ընտանիքներին գումար չի հատկացնում, նրանք երեխաներին պարզապես հյուրընկալում են», - նշեց Պետրոսյանը:

Նախարարի խոսքերով՝ Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունը կազմակերպում է Սփյուռքի նախարարությունը:

«Մեզ համար ծրագիրը կարևոր է նրանով, որ ամենատարբեր երկրներից Հայաստան են ժամանակում հայազգի երիտասարդներ, իրենց հետ բերում են իրենց մշակույթը, ինչպես նաև հաղորդակցվում են հայկական մշակույթի հետ: Գաղտնիք չէ, որ այդ երիտասարդները, բնակվելով հայրենիքից հեռու, հեռու են հայկական մշակույթից և հաճախ չեն տիրապետում մայրենի լեզվին: Այս ծրագիրը մասամբ լուծում է այս խնդիրը», - ավելացրեց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը