Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի առաջնորդի ընտրությունը

08.07.2010, 15:20
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի առաջնորդի ընտրությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի առաջնորդի ընտրությունը

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Հայրապետական օրհնության գրով վավերացրեց Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերընտրությունը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Դեռևս հունիսի 27-ին Թեմական պատգամավորական ժողովը վերընտրել էր Գարեգին Սրբազանին իբրև Գերմանիայի Հայոց առաջնորդ առաջիկա յոթ տարիների համար։

Նորին Սրբությունը, շնորհավորելով ընտրության առիթով, հայցում է Բարձրյալ Տիրոջ Ս. Աջի հովանին և զորակցությունը Գարեգին Սրբազանին, որպեսզի հոգևոր նույն նախանձախնդրությամբ շարունակի առաջնորդական իր առաքելությունը` ի պայծառություն Գերմանիայի Հայոց Թեմի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու։-0-