Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները հունվար-մայիսին կազմել են 308 մլն դոլար

08.07.2010, 13:05
Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները հունվար-մայիսին կազմել են 308 մլն դոլար
Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները հունվար-մայիսին կազմել են 308 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունվար-մայիսին Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անվան վրա ստացվել է 308 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 11,2 տոկոսով ավելի է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի մակարդակից (277 միլիոն դոլար), ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ՀՀ Կենտրոնական բանկի մայիս  ամսվա ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 56,6 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 40,7 միլիոն դոլարի դիմաց (39,1 տոկոս աճ):

Այս ամենի արդյունքում ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 251,4 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236,3 միլիոն դոլարի դիմաց, այսինքն աճը կազմել է 6,4 տոկոս:

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անվանը դեպի Հայաստան փոխանցված ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի 64,2 տոկոսը և երկրից կատարված բոլոր փոխանցումների մոտ 23,2 տոկոսը։ -0-