Հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատվո հյուպատոսների գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Հյուպատոսները տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարին պատվո հյուպատոսների միություն ստեղծելու մտադրության մասին և հայցեցին ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում վերջին զարգացումները և պատասխանեց պատվո հյուպատոսներին հետաքրքրող հարցերին:-0-