ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարները փնտրում են նախօրեին Հայաստանի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքն ընկնած մարդուն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից։
Միջադեպի մասին տեղեկությունը ստացվել է նախօրեին կեսգիշերից ոչ ուշ։ Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզային ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները և Երևան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենը:
Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով և ջրամբարի ափամերձ տարածքներում: Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: -0-