410.04
4.03
388.59
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայ լրագրողների խոսքի ազատության սահմանափակումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ. Օմբուդսմեն

14:29
07 Հուլիսի 2010

Հայ լրագրողների խոսքի ազատության սահմանափակումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ներկայացնելով «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցը:

Հարությունյանի խոսքերով` այս մասին խոսում է այն փաստը, որ խախտումների մեծամասնությունը (լրագրողների դեմ) արձանագրվում է նախընտրական քարոզչության կամ հենց ընտրությունների փուլում այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից:

«Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռևս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակույթը, և շատ հաճախ թեկնածուներն ընտրողների ձայները շահելու կամ դրանք չկորցնելու համար դիմում են ծայրահեղ քայլերի», - ասաց Օմբուդսմենը:

Նա նաև ավելացրեց, որ լրագրողների իրավունքների սահմանափակումներից շատերն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չեն բացահայտվում կամ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

«Կարծում ենք` անպատասխանատվության մթնոլորտի հետևողական վերացումը Հայաստանում կբարելավի ոչ միայն խոսքի ազատության վիճակը, լրագրողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, այլև խթան կհանդիսանա կառուպցիայի կրճատման, մարդու իրավունքների պաշտպանվածության, պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման համար», - նշեց Հարությունյանը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ վերջերս լրագրողների իրավունքների խախտման դեպքերը կրճատվել են:

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը բաղկացած է հինգ բաժնից` «ՀՀ օրենսդրությունը խոսքի ազատության ոլորտում», «Խոսքի ազատության միջազգային չափանիշները», «Հայաստանում լրագրողների իրավունքների խախտումների ընդհանուր վերլուծություն», «Մամուլում խոսքի ազատության սահմանափակման դեպքերի վերլուծություն» և «Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում խոսքի ազատության ընդհանուր վիճակը»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին