417.4
4.02
393.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հարցով այս տարի լուրջ քայլ հնարավոր չէ. քաղաքագետ

14:09
07 Հուլիսի 2010

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ լուրջ փաստաթուղթ այս տարի չի ստորագրվի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հնարավոր է միայն, որ հայտնվի ինչ-որ հայտարարություն, հանդիպում կամ թուղթ, որի վրա գրված կլինի, որ բոլոր հարցերն արդեն լուծված են, և մենք խաղաղ կերպով շարունակելու ենք լուծել մնացած կես հարցը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Միաժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ է նշանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը կարող է լուծվել Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության ջանքերի շնորհիվ, Իսկանդարյանն ասաց, որ ԱՄՆ-ն համաձայնություն է հայտնում Մադրիդյան սկզբունքներին, որոնց իմաստներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարծիքը հաշվի առնելն է:

Հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների շահերից է բխում առավելագույն ակտիվ աշխատանքի անցկացումը` բոլոր կողմերի համար ընդունելի և երկարատև լուծում փնտրելու համար»:

«Այսօր անհնար է Ղարաբաղին նստեցնել բանակցության սեղանի շուրջ, քանի որ Ադրբեջանը ոչ մի կերպ նմանատիպ առաջարկի հետ չի համաձայնում», - պարզաբանեց Իսկանդարյանը:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շարունակական բնույթ ունեցող ռազմատենչ հայտարարությունների մասին` քաղաքագետն ասաց, որ դա որոշակի կերպով կարող է կապված լինել տարածաշրջան Քլիթոնի այցելության հետ: «Նա պարտավոր է ինչ-որ ձևով արձագանքել նմանատիպ իրադարձություններին», - ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Միաժամանակ նա նշեց, որ նմանատիպ բոլոր հայտարարությունները նախատեսված են ոչ միայն ներքին օգտագործման, այլև միջազգային հանրության համար, և «հարկավոր է մտնել Ադրբեջանի դրության մեջ»:

«Ադրբեջանը պատերազմում պարտություն է կրել, արդեն 16 տարի է անվերջանալի բանակցություններ են ընթանում, և հակամարտության` Ադրբեջանի պատկերացրած կարգավորման հեռնակրաները չկան: Ոչ ոք չի համաձայնում Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, և ավելի շատ են խոսում հանրաքվե անցկացնելու մասին: Ադրբեջանում առկա է նաև նվաստացման զգացումը, և դա հարկավոր է հասկանալ», - ասաց Իսկանդարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը