Հայաստանի հյուսիսում ականանետի ական է հայտնաբերվել. ԱԻՆ

07.07.2010, 13:03
Հայաստանի հյուսիսում ականանետի ական է հայտնաբերվել. ԱԻՆ

Նախօրեին ՀՀ Շիրակի մարզում կամրջի տակ ականանետի ական է հայտնաբերվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Երեքշաբթի Գյումրիի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել այն մասին, որ «քաղաքացի Ժ. Խալոյանի կողմից մարզի Հին Առափի և Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ հայտնաբերվել է ականանետի ական»:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և  պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները: Տաս րոպե անց դեպքի վայր է մեկնել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ՀՀ ՊՆ սակրավորների խումբը, Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:

Տեղում պարզվել է, որ զինամթերքը «ՌՊԳ-7» տիպի ական է: Այնուհետև ականը տեղափոխել է Գյումրու կայազորի կրակադաշտ` ոչնչացնելու նպատակով:-0-