424.95
4.2
401.46
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում թերագնահատում են երեք նախագահների հայտարարությունը. Զատուլին

18:52
02 Հուլիսի 2010

Հայ հասարակությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության հանդեպ թերագնահատում է առկա, ինչը վկայում է Հայաստանում դրա էքսպրես վերլուծությունների մասին, կարծում է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

«Այդ որոշումը զգալի չափով կրկնում է այն առաջարկությունները, որոնք հնչել են սանկտպետերբուրգյան հանդիպմանը, որն ավարտվեց Ադրբեջանի դեմարշով։ Սա շատ կարևոր է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Զատուլինը։

Հունիսի 17-18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկություններ, որոնք ստացել են «սանկտպետերբուրգյան առաջարկություններ» անվանումը։

Միաժամանակ Զատուլինը նշեց, որ պետք չէ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից պահանջել, որպեսզի նրանք ամեն հարցում համաձայնեն հայկական կողմի հետ։

 «Փաստաթղթում ասվում է տարածքների ազատագրման անհրաժետության մասին։ Այո, տարբերություն կա անգլերեն և ռուսերեն տեքստերի միջև։ Բայց, ամեն դեպքում, խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք Լեռնային Ղարաբաղ չեն և որոնք, անկախ նրանից, ադրբեջանական, թե՞ հայկական մամուլում եք դուք դա կարդում, մի դեպքում դրանք կոչվում են «Ադրբեջանի բռնազավթված տարածքներ», իսկ մյուսում՝ «անվտանգության գոտի»»,- ասաց նա։

Այս կապակցությամբ ռուս պատգամավորը նշեց, որ սրանից չի հետևում, թե համանախագահները տարբերություն են տեսնում այս շրջանների կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջև։

«Չէ՞ որ նրանք չեն դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես օկուպացված հայկական կողմ»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, Զատուլինի խոսքերով, հայտարարությունում խոսվում է այն մասին, որ հակամարտության կարգավորման դեպքում կարևոր է Հայաստանի հետ միջանցքի առկայությունը, «և տողատակերում կարդացվում է, որ ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ամբողջությամբ չի համընկնի այն մոտեցման հետ, որը պնդում է Ադրբեջանը»։

«Սա հենց այն էր, ինչ վրդովեցրեց նախագահ Ալիևին Սանկտ Պետերբուրգում։ Նա ոչինչ չի ցանկանում լսել միջանցքի մասին»,- պարզաբանեց նա։

Խոսելով փախստականների մասին՝ Զատուլինը նշեց, որ «փախստականների նույնիսկ 100-տոկոսանոց վերադարձի դեպքում ադրբեջանական բնակչության թիվը չի գերազանցի հայկականին»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները
14:08
17 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում
09:51
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է հայ– թուրքական սահմանի բացմանը, գնդակը Թուրքիայի դաշտում է. ԱԳՆ
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է
14:05
13 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում
13:45
12 Հոկտեմբերի 2023
ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում
11:56
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է աշխատել 3+3 տարածաշրջանային ձևաչափում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ աշխառել 3+3 տարածաշրջանային ձևաչափում
11:33
11 Հոկտեմբերի 2023
Արցախի ապագան մեծապես կախված է հայության պայքարից Արցախի ղեկավարներին թշնամական բանտարկությունից ազատելու համար. քաղաքագետ
Քաղաքագետը հայտարարել է, որ Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով