481.19
7.22
457.49
+18
Եղանակը Երևանում
Հայ

Տարեվերջին Ռելատիվիստիկական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղը կբացվի Երևանում

16:20
02 Հուլիսի 2010

Ռելատիվիստիկական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղը կբացվի տարեվերջին Երևանում, իսկ արդեն մյուս տարի Բյուրականում կհիմնադրվի կենտրոնի հետազոտական լաբորատոր կենտրոնը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Սա առաջին հերթին տեսական կենտրոն է, որտեղ լաբորատորիաներ կստեղծվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս գտնվող  դիտորդների, փորձագետների համար: Կենտրոնը թույլ կտա ուսանողներ և գիտաշխատողներ փոխանակել, սեմինարներ և հետազոտություններ անցկացնել»,- նշեց Մարտիրոսյանը:

«Նման կենտրոն է կառուցվում նաև Ֆրանսիայում՝ Նիցցայում: Այսօր մենք խոսում ենք Հայաստանում տարածաշրջանային մասշտաբով նման կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կլինի այդ բնագավառում մասնագետների պատրաստումը»,- նշեց Իտալիայում Միջազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ռեմո Ռաֆինին:

Ըստ նրա, տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը հայկական աստղադիտարանի յուրահատուկ դիրքի պատճառով կարող է Հայաստանին Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև կապող օղակ դարձնել:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռելատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային  կենտրոնի միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2009թ.-ի հոկտեմբերի 16-ին և նախատեսում է կադրերի վերապատրաստում, դասընթացների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում, ինչպես նաև տեխնոլոգիաների և հաղորդակցությունների զարգացում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
21:35
11 Մայիսի 2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը