Հայաստանում 2010թ. առաջին անգամ գնանկում է գրանցվել 0.8 տոկոսով. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունիսին, մայիսի համեմատ, 0.8 տոկոս գնանկում է գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն` հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) նվազել են 1,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 0,1 տոկոսով:
2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ հունիսին սպառողական գների ցուցանիշը 104,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 105,7 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝103 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում՝ 103,3 տոկոս։
Միաժամանակ 2009 թ.-ի հունիսի համեմատ այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը 105,8 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 4,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 8,3 տկոսով, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 6,2 տոկոսով, իսկ հունվար-հունիսին՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ համապատասխանաբար 107,3 տոկոսով, 105,1 տոկոսով, 113,4 տոկոսով և 108,5 տոկոսով։
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ի վերջին գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ -0-