ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է նախօրեին լիցքավորման ժամանակ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Ստացված տեղեկատվության համաձայն` միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Պայթյունի հետևանքով հրդեհ ևս չի բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, անհրաժեշտություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից:-0-