ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կայցելի հուլիսի 4-5-ը
30.06.2010,
11:13
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կայցելի հուլիսի 4-5-ը
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կայցելի հուլիսի 4-5-ը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», - նշվում է տեղեկատվության մեջ:
«Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ», - նշեցին մամուլի ծառայությունից:-0-