Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունը սկսել է հաղթանակով
29.06.2010,
17:15
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունը սկսել է հաղթանակով
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնության «С» դիվիզիոնի առաջին հանդիպման ժամանակ 98-45 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Ջիբլարթարի հավաքականին:
Նախօրեին «Միկա» մարզահամալիրում կայացած հանդիպման ժամանակ հայ բասկետբոլիստուհիները մեծ առավելություն ունեին և կարողացան հաղթել բոլոր քառորդներում:
«А» խմբի մյուս հանդիպման ժամանակ Մոլդովայի հավաքականը 88:62 հաշվով հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ: «B» խմբում 64-35 հաշվով Մալթան պարտության է մատնել Շոտլանդիային:
Այսօր Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ, Ջիբլարթարի հավաքականը` Անդորրայի հետ: «B» խմբում Շոտլանդիան ուժերը կչափի Ուելսի հետ:-0-