423.85
4.07
402.21
+19
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում

16:30
25 Հունիսի 2010

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է եղել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Վարուդակիսի գործունեությունը և նրան երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են ՀԲ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը ու հետագա ծրագրերը։

Վարչապետը ներկայացրել է հայկական էկոնոմիկայի ներկա իրավիճակը, ճգնաժամի հետևանքով ծագած հիմնական մարտահրավերները։ Նա, մասնավորպես նշել է տնտեսության  դիվերսիֆիկացիայի, բարենպաստ ներդրումային միջավայրի և հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են Հայաստանում պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելը։

Համաշխարհային բանկի պատվիրակությունը ժամանել է Երևան միգրացիայի և դրամական փոխանցումների հարցերին նվիրված համաժողովին մասնակցելու համար։

Մինչև 2011թ.-ի առաջին եռամսյակի ավարտը Համաշխարհային բանկը Հայաստանին 424 մլն դոլար կտրամադրի։ 2009-2012թթ. ընթացքում Հայաստանի հետ գործընկերության ծրագրերի ծավալը 550 մլն դոլար է կազմում։ Տվյալ պահին զանազան ծրագրերի գծով արդեն 270 մլն դոլար է հատկացվել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին