Երևանի կենտրոնում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհ են դարձել երկու հոգի. ԱԻՆ

25.06.2010, 14:53
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհ են դարձել երկու հոգի. ԱԻՆ

Երկու մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վրրավորվել է Երևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» և  «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Դեպքի վայր է մեկնել փրկարարների հերթապահ խումբը և Շտապօգնության մեքենան։

Երկու տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուս ուղևորի` 26-ամյա Վազգեն Մաթևոսյանի վիճակը գնահատվել է կայուն-ծանր: -0-