Հայաստանի մարզերից մեկում անհայտ անձինք` գազի ծառայության աշխատակիցների անվան տակ, գողություն են կատարել մի տնից. Ոստիկանություն

24.06.2010, 17:44
Հայաստանի մարզերից մեկում անհայտ անձինք` գազի ծառայության աշխատակիցների անվան տակ, գողություն են կատարել մի տնից. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/.  Անհայտ անձինք՝ ներկայանալով որպես գազի ծառայության աշխատակիցներ, ավազակային հարձակում են գործել  Վաղարշապատ քաղաքի տներից մեկի վրա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 23-ին Վաղարշապատ քաղաքի 50-ամյա բնակիչը Ոստիկանության բաժանմունք է դիմել՝ հայտնելով, որ նույն օրը ժամը 16.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք խաբեությամբ մուտք են գործել իր տուն։

«Անհայտ անձիք տանը միայնակ գտնվող որդու` 1993 թ. ծնված Արմեն Վ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը, բերանը և հափշտակելով 4 մլն դրամ, 8 հազ. ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր` դիմել են փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործի վերաբերյալ կատարվում է քննություն: -0-