ԼՂՀ նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի հետ բանակաշինության հարցեր է քննարկել
16:37
24 Հունիսի 2010
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բանակաշինությանը և տարածաշրջանում ընթացող գործընթացներին վերաբերող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից։
Հանդիպմանը նաև մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ -0-