ՀՀ Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել

24.06.2010, 13:50
ՀՀ Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել
ՀՀ Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

«Նախօրեին կեսօրին Իջևան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղին հարակից գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Սական դեպքի վայր մեկնած փրկարարները դեպքի վայրում պայթյունի նշաններ չեն հայտնաբերել», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ըստ ականատեսների, տեղի է ունեցել 10 կգ գազի բալոնի փականի դուրս նետում, ինչի հետևանքով Դիտավան գյուղի բնակիչ, 52-ամյա Վ. Սարդարյանը ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Իջևանի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել:-0-