Քուվեյթի ֆինանսների նախարարը երկօրյա այցով կժամանի Հայաստան
12:22
24 Հունիսի 2010
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով հինգշաբթի երկօրյա այցով հանրապետություն կժամանի ուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի (Mustafa Jassem Al-Shamali) գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ֆինանսների մամուլի ծառայությունը:
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաև «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը: -0-
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը