ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մաթեմատիկայից միասնական պետական քննություն հանձնող շրջանավարտների 25,51 տոկոսը անբավարար գնահատական է ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը։
«Այս տարի մաթեմատիկա է հանձնել 8845 շրջանավարտ, որոնցից 2256-ին չի հաջողվել հաղթահարել անցողիկ ութ բալը»,- նշեց նա։
Ըստ Մանուկյանի, մաթեմատիկայի միջին բալը 10 բալ է կազմել, շրջանավարտներից 474-ին հաջողվել է բարձր գնահատական ստանալ։
Հայաստանում ՄՊՔ հիմնական փուլը կավարտվի չորեքշաբթի օրը։ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ՄՊՔ-ին մասնակցել է ավելի քան 17 հազար շրջանավարտ ։
ՄՊՔ անցկացվել է հետևյալ առարկաներով՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-