ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը հայկական հասարակության մեջ կսահմանափակի բազմակարծությունը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում։
«Ես իմ ձայնը միացնում եմ այն մարդկանց ձայներին, ովքեր այս օրենքի վերաբերյալ անհանգստություն են ցուցաբերում»,- հայտնեց Սաղակյանը։
ՄԱԿ հատուկ զեկուցողը նաև «լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու բազմաթիվ փաստերի» առթիվ տագնապ է հայտնել։
«Այս դեպքերը ցուցադրում են Հայաստանում անպատժելիության մշակույթի առկայությունը։ Նման անպատժելիությունը սերտ առնչություն ունի իրավապահ համակարգում խնդիրների և անբավարար ակախ դատական համակարգի հետ»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Այդ կապակցությամբ նա նշել է մամուլի ներկայացուցիչների հանդեպ բռնության բոլոր դեպքերի մանրամասն և թափանցիկ քննության անհրաժեշտությունը։ -0-