431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են մրցութային ծրագիրը և ժյուրիի կազմը

16:50
18 Հունիսի 2010

«Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ուրբաթ  հրապարակեց մրցութային ծրագիրը և ժյուրիի կազմը։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկն է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 17-18-ը Երևանում, որտեղ աշխարհի 62 երկրներից ավելի քան 100 ֆիլմ կներկայացվի։

«Անցած տարիների նման այս տարի ևս մենք երեք ծրագիր ունենք՝ երկու միջազգային, որոնք իրենց մեջ խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցույթ են ներառում և «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագիրը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստամբոլցյանը։

«Միջազգային խաղարկային ֆիլմ» ծրագրում 13 ֆիլմ է ներառված, որոնցից  երկուսը Հայաստանից՝ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն»։ «Միջազգային վավերագրական ֆիլմ» ծրագրում 14 ֆիլմ է ընդգրկված, որոնցից մեկը՝ Էդգար Բաղդասարյանի «Արարատից մինչև Սիոն»։ «Հայկական համայանապատկեր» ազգային ծրագրում 17 ֆիլմ է ներառվել, դրանցից ինը՝ Հայաստանից։

Ըստ Ստամբոլցյանի՝ փառատոնը կբացի Անրի Վերնոյի հայտնի  «Մայրիկ» կինոնկարը, որը նվիրված է մեծ ռեժիսորի 90-ամյակին, իսկ կփակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում Կաննի կինոփառատոնի մրցանակակիր,  ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» կինոնկարը։

Ժյուրիի նախագահների թվում են՝ հայտնի իսլանդացի ռեժիսոր և պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, իտալացի կինոքննադատ և լրագրող Լուչիանո Բարիզոնեն, արվեստագիտության պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը, արվեստաբան Դավիթ Մուրադյանը և Լեհաստանից արվեստների դոկտոր, աստվածաբան Մարեկ Լիսը:--0-- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը