411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ավիաուսումնական կենտրոնը մինչև 2010 թվականի վերջը կտա իր առաջին օդաչու-շրջանավարտները

16:32
18 Հունիսի 2010

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ավիաուսումնական կենտրոնը մինչև տարեվերջ կտա իր իր առաջին օդաչու-շրջանավարտները, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում ասաց կենտրոնի տնօրեն Ֆրիդա Մուրադյանը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ավիաուսումնական կենտրոնը որպես արտոնագրված ուսումնական հաստատություն գործում է 2003 թ.-ից` տալով 32 մասնագետ: Որպես միջին մասնագիտկաան հաստատություն՝ կենտրոնը սկսել է գործել 2007 թ.-ից: Այսօրվա դրությամբ կենտրոնը զբաղվում է ավիատեխնիկների, ավիադիսպետչերների, թռիչքների կազմակերպիչների և օդաչուների նախապատրաստմամբ: Կենտրոնում ընդհանուր առմամբ սովորում է 150 ուսանող:

«Մինչև տարեվերջ պետպատվերի շրջանակում մենք կունենանք կոմերցիոն օդաչուների առաջին սերունդը: Միաժամանակ օդաչուի որակավորմամբ նրանք ամբողջովին համապատասխանում են բոլոր անհրաժեշտ եվրոպական պահանջներին` ներառյալ թռիչքային ժամերի անհրաժեշտ քանակը», - ասաց Մուրադյանը:

Նրա խոսքերով` այս տարի կենտրոնը կունենա վեց շրջանավարտ, որոնցից հինգը պետպատվերի շրջանակներում են սովորել, ուսումը տևում է երեք տարի, ինչից հետո շրջանավարտները թռիչքային պրակտիկա են անցնում:

Նա նաև նշեց, որ ուսանողները պրակտիկան անցնում են Diamond-40 I Diamond-42 տիպի ավստրիական ինքնաթիռներով, որոնց համակարգը շատ մոտ է Airbus-ին:

«Կենտրոնի շրջանավարտների շուրջ 80 տոկոսը ամեն տարի աշխատանքի է տեղավորվում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, միաժամանակ միայն աէրոնավիգացիոն ծառայությունը ամեն տարի պատվիրում է 3-4 տեղ` ավիադիսպետչերների նախապատրաստման պետպատվերի շրջանակներում», - ասաց Մուրադյանը:

Հայաստանում չկան բարձրացույն ավիացիոն հաստատություններ, ինչի կապակցությամբ օդաչուների ուսուցումն իրականացվում է կամ Ավիաուսումնական կետրոնի շրջանակներում, կամ օտարերկրյա բարձրագույն թռիչքային ուսումնական հաստատությունների, մեծամասամբ, ռուսական հաստատությունների հետ համագործակցությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ