Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. փորձագետ

18.06.2010, 14:58
Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. փորձագետ
Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. փորձագետ

Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, կարծում է հայ փորձագետ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Չեմ կարծում, թե Ռուսաստանն իսկապես շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծմամբ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Մինասյանը։

Ըստ նրա, Ռուսաստանը, ինչպես բոլոր գերտերությունները, ունի տարածաշրջանում, մասնավորապես, իր աշխարհաքաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական ազդեցության պահպանմանը վերաբերող սեփական շահերը, այդ թվում նաև որպես տարածաշրջանի գլխավոր մեդիատոր։

«Հասկանալի է, որ ղարաբաղյան խնդրի հիպոթետիկ արագ լուծումը կփոխի աշխարհաքաղաքական քարտեզը, և ոչ ոք չի կարող ասել, կշահի՞, թե՞ տանուլ կտա Ռուսաստանն այդ փոփոխությունների արդյունքում»,- կարծում է փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-