Երևանն առաջարկում է Պեկինին համատեղ ուժերով դիմակայել համաշխարհային մարտահրավերներին
17.06.2010,
19:54
Երևանն առաջարկում է Պեկինին համատեղ ուժերով դիմակայել համաշխարհային մարտահրավերներին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունիի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ընթացքում նշել է համաշխարհային մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու արդիականությունը:
«Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելն ավելի արդյունավետ կլինի թե' Հայաստանի, թե' Չինաստանի համար, ուստի երկու երկրների միջև համագործակցության խորացումն այդ ոլորտում կարևոր է»,- ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Չինաստանի Պետական խորհրդի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ -0-