ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը անհատույց օգտագործման շենք է ստացել Երևանի կենտրոնում։ Համապատասխան որոշում է ընդունվել հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստի ընթացքում։
Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, Երևանի կենտրնում՝ Ադամյան 14 հասցեում գտնվող շենքը, որտեղ ներկայումս տեղակայվում է ՄԱԿ-ի գրասենյակը, ամբողջովին տրամադրվել է կազմակերպությանը անհատույց օգտագործման։
Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 4586 քմ՝ նրան գրեթե 0,4 հա մակերեսով հարակից հողատարածքով։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը բացվել է 1992 թվականին։ -0-