ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուկաշ Կուդլիցկին Բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեայի անունից ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Լեհաստան, հինգշաբթի հաղորդում է Խորհրդի մամուլի ծառայությունը։
“Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների խորացումը` կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որի օգտագործումը բխում է թե' Հայաստանի, թե' Լեհաստանի շահերից”,- ասավում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Կողմերը կարևորել են համագործակցության հուշագրի և 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի նախապատրաստումն ու ստորագրումը:
“Համագործակցության հուշագրի և հստակ ժամանակացույցով 2010-2012 թվականների ծրագրի ստորագրումն ամուր հիմքերի վրա կդնի երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության պատրաստակամությունը”,-Բաղդասարյանի խոսքերը մեջբերում է ԱԽ մամուլի ծառայությունը: -0-
. Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուկաշ Կուդլիցկին Բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեայի անունից ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Լեհաստան, հինգշաբթի հաղորդում է Խորհրդի մամուլի ծառայությունը։