ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը հայ-իրանական համագործակցության վրա որևէ ազդեցություն չի ունենա, հինգշաբթի ասաց "Նորավանք” գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը:
ՄԱԿ ԱԽ-ն հունիսի 9-ին կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ ուրանի հարստացման վերաբերյալ աշխատանքներն ավարտելու մերժման կապակցությամբ: Փաստաթղթին կողմ են արտահայտվել ԱԽ 12 անդամներ, Թուրքիան և Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով չորորդ բանաձևն է, որն ընդունվել է ԱԽ-ի կողմից՝ Թեհրանի կողմից միջազգային պահանջները կատարելու ցանկության բացակայության պատճառով, որոնք վերաբերում էին նրա միջուկային ծրագրին:
Փորձագետը նշեց, որ պատժամիջոցների կիրառման հարցը դեռ վերջնական լուծված չէ և քննարկման փուլում է գտնվում:
Ըստ նրա՝ Երևանի և Թեհրանի միջև հայ-իրանական համագործակցության բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ ոչ մի խնդիր չկա:
“Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է որպես էներգիակիրների մատակարար, և որպես տարանցիկ երկիր: Երկու երկրների միջև այդ բոլոր հարցերի շուրջ որևէ խնդիր չկա”,- նշեց նա: -0-