431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի տարածքների ավելի քան 80%-ն անապատացման ռիսկի է ենթարկվում. փորձագետ

14:44
17 Հունիսի 2010

Հայաստանի տարածքների ավելի քան 80%-ն անապատացման զանազան ռիսկերի է ենթարկվում, ՀՀ բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի Անապատացման և երաշտի դեմ պայքարի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը։

1995թ.-ից սկսած՝ ամեն տարի ողջ աշխարհում հունիսի 17-ը նշվում է որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր։

«Հայաստանը, որը տեղակայված է երաշտային տարածաշրջանում, գտնվում է անապատացման զանազան երևույթների ազդեցության տակ, որոնք բնության նախապայմանների պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով մարդկային գործոնը և տնտեսության մեջ անցումային ժամանակահատվածը, բավական ուժեղ են դրսևորվում»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Վարդևանյանը։

Ըստ նրա, Հայաստանի տարածքների միայն 10 տոկոսն են անտառներով պատված, մնացած հողերն օգտագործվում են գյուղատնտեսական, բնակելի և արդյունաբերական նպատակներով։

Վարդևանյանը նշեց, որ ամբողջ աշխարհում երեք հիմնական պատճառ կա, որոնք անապատացում են առաջացնում։ «Խոսքը գնում է անտառների անօրինական հատման, անասունի գերարածեցման, ինչպես նաև տնտեսության սխալ կազմակերպման մասին»,- ասաց նա։

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում գյուղատնտեսության սխալ կազմակերպումը բավական լուրջ գործոն է։

«Հողային տարածքները շատ քիչ են, և դրանց վրա անհնար է բազմաթիվ անգամ ցանք կազմակերպել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հողերը հաճախ «ուղղակի սպառվում են»։

Բացի այդ, ըստ Վարդևանյանի, գյուղատնտեսության սխալ կիրառման օրինակ է հողերի՝ միևնույն ցանքսային կուլտուրայի տակ օգտագործումը։

 «Գյուղատնտեսական նպատակներով նման հողերի օգտագործման ժամկետը, որը կարող էր 100-150 տարի հասնել, 10 անգամ կրճատվում է»,- պարզաբանեց նա։

Գործակալության պետի տեղակալը նաև ասաց, որ ՄԱԿ-ի Անապատացման և երաշտի դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում, 2002թ.-ին ՀՀ կառավարությունը մշակել և առաջինն է հաստատել Հարավային Կովկասի երկրների միջև Անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը, որը որոշում է այդ երևույթի պատճառներն ու այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել իրավիճակը մեղմացնելու համար։

Նա պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ 70 հազար դոլարի չափով երկու փորձնական ծրագիր է մշակվել։ «Ծրագրերից մեկն իրականացվել է Կոտայքի շրջանի Գառնի համայնքում՝ հարցերի լուծման նպատակով, որոնք կապված են ոռոգման համակարգերի վերականգնման և ոռոգվող տարածքները 300 հա-ի հասցնելու հետ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Տավուշի շրջանի Մակարավանք համայնքում սողանքային երևույթների հետազոտություն է անցկացվել»,- ասաց Վարդևանյանը։

ՄԱԿ-ի Անապատացման և երաշտի դեմ պայքարի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին Փարիզում, ուժի մեջ է մտել 1997թ.-ին։ Հայաստանը համաձայնագիրը վավերացրել է 1997թ.-ին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան