410.74
4.03
387.71
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ղարաբաղի ԶՈՒ-ն տարածաշրջանում ամենաուժեղն է. փորձագետ

14:56
16 Հունիսի 2010

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը տարածաշրջանում ամենաուժեղն են, ասաց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

«Սակայն երկարատև հեռանկարում վտանգ կա, որ ուժերի  այդ բալանսը կարող է Ադրբեջանի օգտին փոխվել»,- չորեքշաբթի «Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության գնահատականը. զեկույցներ` նվիրված Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և տարածաշրջանում պաշտպանության բարեփոխման և ռազմաքաղաքացիական հարաբերություններին» թեմայով կլոր սեղանի ժամանակ  ասաց նա։

Ըստ Գիրագոսյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ գրեթե ամեն շաբաթ հնչող  ռազմատենչ հայտարարություններն իրենց մեջ դիվանագիտությանը սպառնալիք են պարունակում և դրան մեծ վնաս են պատճառում։

Միաժամանակ, երկու երկրների ռազմական կառույցների միջև առկա տարբերության մասին խոսելիս նա ասաց, որ Հայաստանում պաշտպանական բարեփոխումներն ինստիտուցիոնալ բնույթ են կրում, իսկ Ադրբեջանում՝ ինստիտուցիոնալ կաշառակերության բնույթ, որի կենտրոնում գտնվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Հենց այդ կաշառակերության պատճառով է, որ չնայած միլիարդավոր դոլար ծախսերին՝ ադրբեջանական բանակում ոչ մի իրական բարեփոխում չի նկատվում»,- ասաց Գիրագոսյանն՝ ավելացնելով, որ պաշտպանական ոլորտում ոչ թե կարևոր է Ադրբեջանի ծախսերի գումարը, այլ միջոցների օգտագործման ոլորտները։

Ինչպես ընդգծեց փորձագետը, Հայաստանն արդեն հասկացել է, որ ռազմական ուժը «ոչ թե քանակով է դատվում, այլ՝ որակով»։ «Ներկայիս Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են 21-րդ դարի պատերազմներին, այն ժամանակ, երբ Ադրբեջանը 19-րդ դարում է մնացել։ Այն անցյալի պատերազմներին է պատրաստվում, այլ ոչ ապագայի»,- կարծում է նա։

Գիրագոսյանն Ադրբեջանի ռազմական դոկտրինան որպես «իրականությունից հեռու հեքիաթ» բնութագրեց։ «Ադրբեջանը մինչ այսօր դեռ չի սկսել իր ռազմական բարեփոխումները։ Եվ եթե նույնիսկ դրանք վաղը սկսվեն, Հայաստանը «հնարավորությունների պատուհանի» կտնօրինի, քանի որ բարեփոխումների մեկնարկումից միայն 8-10 տարի անց կարելի է նորմալ վիճակի մասին խոսել»,- պարզաբանեց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին