Հայաստանը խաղաղություն և կայունություն ցանկացող միակ երկիրն է տարածաշրջանում. քաղաքագետ

16.06.2010, 14:37
Հայաստանը խաղաղություն և կայունություն ցանկացող միակ երկիրն է տարածաշրջանում. քաղաքագետ
Հայաստանը խաղաղություն և կայունություն ցանկացող միակ երկիրն է տարածաշրջանում. քաղաքագետ

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն է ցանկանում, ասաց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

«Ադրբեջանն ու Վրաստանը այնքան էլ գոհ չեն նման ստատուս-քվոյից, և միայն Հայաստանն է դիտարկվում որպես պաշտպանական ուժ», - չորեքշաբթի ասաց նա «Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության գնահատականը. զեկույցներ` նվիրված Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և տարածաշրջանում պաշտպանության բարեփոխման և ռազմաքաղաքացիական հարաբերություններին» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Գիրագոսյանի խոսքերով` Հայաստանը ստիպված է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի և նույնիսկ Վրաստանի ավելացող ռազմական ծախսերին, ինչը տարածաշրջանում աճող ռազմական մրցակցության դրսևորում է:

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ տարածաշրջանային կայունության սպառնալիքը բխում է Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից: «Եվ այս համատեքստում Հայաստանը միակ երկիրն է, որը ներդրում է կատարում անվտանգության ապահովման գործում», - ասաց Գիրագոսյանը:-0-