ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավել է Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատուն և շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնդսդեյլին և դեսպանատան աշխատակիցներին Միացյալ թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ:
Մեծ Բրիտանիայում միապետի պաշտոնական ծննդյան օրը նշում են հունիսի շաբաթ օրերից մեկին: Այդ օրը ռազմական շքերթ է կազմակերպվում, որի ընթացքում դուրս են բերվում դրոշները Ուայթհոլում Թագավորական հեծելազորային գվարդիայի զորանոցների շենքի մոտ` Հորս-գուարձ-փերեյդ հրապարակում: Այդ օրը հրապարակվում է նաև թագուհու կողմից հանձնվող պետական մրցանակների ցանկը:
Թագուհու ծննդյան տոնակատարության ժամանակը սահմանվել է XX դարի սկզբում Էդուարդ VI թագավորի կողմից: Նա ծնվել էր ուշ աշնանը` անձրևների և մառախուղերի սեզոնին և ընտրել էլ տոնակատարությունների համար ամենահարմար ամիսը, երբ եղանակը չի կարող խանգարել համաժողովրդական տոնակատարությանը:-0-