ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված հայկական հուշարձանները քրիստոնեական ժամանակահատվածին են վերաբերում

15.06.2010, 17:51
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված հայկական հուշարձանները քրիստոնեական ժամանակահատվածին են վերաբերում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված հայկական հուշարձանները քրիստոնեական ժամանակահատվածին են վերաբերում

Հայաստանի տարածքներում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ, միջնադարյան քրիստոնեական ժամանակահատվածին են վերաբերում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի, այդ հուշարձանների թվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցիները, Զվարթնոց տաճարի ավերակները, Հաղպատ և Սանահին վանական համալիրները:

Սիմոնյանը հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է ծրագրվում նաև ընդգրկել XIII դարի Նորավանք վանական համալիրը:

Ամեն դեպքում, ըստ փորձագետի, Հայաստանում մինչքրիստոնեական շրջանի շատ այլ յուրօրինակ հուշարձաններ կան, որոնք նույնպես պետք է աշխարհին ներկայացնել:
 
«Մանսավորապես, մերը կիկլոպյան ամրոցները, որոնք տասնյակ հեկտար տարածք են զբաղեցնում: Այդ տարածքներում կարող էր մի քանի Տրոյա տեղավորվել, սակայն, Տրոյայի պատմությունը ողջ աշխարհին է հայտնի, իսկ մեր կիկլոպյան ամրոցների  մասին մենք քիչ ենք պատմում աշխարհին»,- կարծում է Սիմոնյանը: -0-