ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը
15.06.2010,
17:13
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին:
Տիգրան Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում և դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: -0-