Երևանի բնակչուհին պնդում է, որ փեսացուն է դանակահարել իրեն

14.06.2010, 19:59
Երևանի բնակչուհին պնդում է, որ փեսացուն է դանակահարել իրեն

«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Ծիծեռնակաբերդի անտառից շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1986թ. ծնվածներ Արամ Շ.-ն և Սոնա Ա.-ն», հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնը:

Հաղորդագրության համաձայն, տուժողները ի վիճակի չեն եղել հայտարարություն տալու: Հաջորդ օրը, ժ. 17.50-ին Սոնա Ա.-ն հաղորդել է, որ հունիսի 12-ին, ժ.14.30-ին, Ծիծեռնակաբերդի զբոսայգում, իրենց ապագա ամուսնության հարցի շուրջ վիճաբանություն է ծագել:

Ըստ նրա, իր նշանած Արամ Շ.-ն դանակով հարվածել է իր թիկունքի ձախ հատվածին, այնուհետև նույն դանակով հարվածել իր կրծքավանդակին:

Հանգամանքները պարզվում են կատարվում է նախաքննություն: -0-