Երևանում Սոցինտերնի կոմիտեի ժողովի մասնակիցները քննարկում են հարավկովասյան հակամարատությունները

11.06.2010, 14:05
Երևանում Սոցինտերնի կոմիտեի ժողովի մասնակիցները քննարկում են հարավկովասյան հակամարատությունները

Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերը կքննարկվեն ԱՊՀ, Կովկասի երկրների և սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի Կոմիտեի տարածաշրջանային ժողովի ընթացքում, ուրբաթ Երևանում տարածաշրջանում Կոմիտեի առաջին ժողովի բացման ընթացքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

 «Ժողովի շրջանակներում կքննարկվի տարբեր երկրներում սոցիալական արդարության և ժողովրդավարության հետ կապված խնդիներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նկատի առնելով ժողովի անցկացման վայրը՝ հատուկ ուշադրություն կհատկացվի Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման և համագործակցության հարցերին»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա՝ երկօրյա քննարկումների արդյունքում կընդունվի վերջնական հայտարարություն, որում, ըստ էության, կներկայացվի Սոցինտերնի կարծիքն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ։

Նշելով ժողովի մասնակիցների լայն ձևաչափը, որտեղ ներկայացված են ԱՊՀ և Եվրոպայի շուրջ 13 երկրների քաղաքական ուժեր, Ռուստամյանը կարևորեց Ադրբեջանի մասնակցությունը միջոցառմանը։

Դաշնակցության Բյուրոյի ամդամ, ժողովի համանախագահ Մարիո Նալբանդյանն իր հերթին բարձր գնահատեց տվյալ միջոցառումը։ «Այս ամենը հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին արտահայտել սեփական կարծիքը և փոխշահավետ փոխզիջում գտնել հակամարտությունների խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների հարցում»,- ընդգծեց նա։

Սոցինտերնի կազմում են աշխարհի տարբեր երկրների 173 քաղաքական կուսակցություններ, որոնցից 60-ն իշխող են իրենց երկրներում, իսկ շատերը՝ իրական այլընտրանքային քաղաքական ուժեր են։

Երևանում անցկացվող Կոմիտեի տարածաշրջանային ժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադևբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի և Պաղեստինի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։ -0-