Հայաստանի բանկային համակարգի միջոցով 2010 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով 232,9 մլն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ են ստացվել, ինչը 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի (208,1 մլն դոլար) համեմատ 11,9 տոկոսով ավել է, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ.-ի ապրիլիամենամսյա տեղեկագրում:
Հայաստանից Ռուսաստան հաշվետու ժամանակահատվածում 41,21 մլն դոլար է փոխանցվել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի 32,5 մլն դոլարի դիմաց (26,8% աճ):
Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից մաքուր ներհոսքը 191,7 մլն դոլար է կազմել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի 175,6 միլիոն դոլարի համեմատ, այսինքն ավելացել է 9,2 տոկոսով:
Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անվան վրա դեպի Հայաստան փոխանցված ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի 63,5 տոկոսը և երկրից կատարված բոլոր փոխանցումների շուրջ 21,9 տոկոսը: -0-