ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մի բնակչի գտել են կախված բազմաբնակարան շենքի տանիքում, որտեղ գտնվում է նրա բնակարանը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Նախօրեին երեկոյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Երևանի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 1952 թ. ծնված Անատոլի Աբգարյանը շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել», - նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Փրկարար ծառայության տեղեկատվության մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները իջեցրել են դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նախօրեին Ստեփանավան քաղաքում: Այնտեղ 72-ամյա Իգոր Մինասյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սեփական տան տանիքում: -0-