Եվրոպական գլոբալ բարեփոխումները Հայաստանում շուտով արդյունքներ կտան. Անվտանգության խորհուրդ

11.06.2010, 13:03
Եվրոպական գլոբալ բարեփոխումները Հայաստանում շուտով արդյունքներ կտան. Անվտանգության խորհուրդ
Եվրոպական գլոբալ բարեփոխումները Հայաստանում շուտով արդյունքներ կտան. Անվտանգության խորհուրդ

Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով Հայաստանում իրականացվող գլոբալ բարեփոխումները մոտ ժամանակներում լավ արդյունքներ կտան, կարծում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Հայաստանում արդեն մեկ տարի գործող խմբի նպատակն է հանրապետության պետական մարմիններին և գերատեսչություններին խորհրդատվական օժադակության ցուցաբերումը քաղաքական և տնտեսական բարեփոխումների համատեքստում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի առավելագույնս արդյունավետ իրականացման համար:

 «Երեք հիմնական ուղղություններով իրականացվող գլոբալ բարեփոխումները շուտով լավ արդյունքներ կտան, խոսքը Ասոցիացիայի վերաբերյալ պայմանագրի ստորագրման, ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթացի և արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ նոր ենթահանձնախմբի ստեղծման մասին է»,- ուրբաթ խորհրդատվական խմբի նիստի ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը նախատեսում է մոտ 180 միջոցառում և բարեփոխում, և խումբն ակտիվորեն ներգրավված է այդ աշխատանքում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այսօր անցկացվում է խմբի արդեն չորրորդ նիստը, ինչը լավ առիթ է տարեկան գործունեության արդյունքներն ամփոփելու և աշխատանքների հետագա ուղղություններն ու ծրագրերն որոշելու համար։

Բաղդասարյանը շնորհակալություն  հայտնեց ԵՄ պատվիրակությանը և խորհրդատվական խմբին՝ բարեփոխումներին աջակցելու համար։

Արդեն կատարած աշխատանքի դրական նվաճումների թվում Խորհրդի քարտուղարը նշեց հանրապետությունում Դիվանագիտական ակադեմիայի ստեղծումը, մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցմանը, իրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերը, ինչի արդյունքում հաստատվել է Ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագիրը, իսկ 2010-ին կավարտվի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը։

Էական առաջխաղացումներ են նկատվում, ըստ Բաղդասարյանի, ազատ առևտրի պայմանագրի վերաբերյալ բանակցություններում, և Հայաստանը հուսով է, որ արդյունքում հայ գործարարները կկարողանան արտահանել իրենց ապրանքները եվրոպական շուկաներ։

Խմբի նիստին մասնակցեցին նախագահի աշխատակազմի, կառավարության և Ազգային Ժողովի, ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ-երկրների և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿԶԾ-ի դեսպաններ։ -0-