ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Հարությունյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ նշանակելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Այս կապակցությամբ Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արզուման Հարությունյանը:
ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Հարությունյանը նշանակվել էր Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում:-0-